AM | RU
USD
EUR
RUB

«Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Արայի լեռան ստորոտում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ. Կոտայքի մարզի տարածքում այրվել է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:

ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արայի լեռան տարածքում իրականացվում է հետախուզություն՝ ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար։

Էդմոն Զարգարյանը նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում հրդեհների թիվը կտրուկ աճել է, եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են մեծ չափերի:

Նրա խոսքով՝ այստեղ բոլորն անելիք ունեն. «Եթե խոտը չորանում է, բնականաբար, այրման հավանականությունը մեծանում է։ Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն և տեղափոխեն։ Եթե հողը խոնավ եղավ, այդ խոնավությունը չի թողնի, որ հրդեհն արագ տարածվի»։

Բացի այդ, ըստ մամուլի քարտուղարի, ոստիկանությունը պետք է հայտնաբերի միտումնավոր խոտը այրողներին. «Մեկ սիգարետի պատճառով կարող է հսկայական տարածք այրվել։ Ի վերջո պատասխանատվություն պետք է լինի՞, թե ոչ»։

Մամուլի քարտուղարը հայտնեց, որ մայրաքաղաքում փրկարարաներն իրականացնում են օպերատիվ հերթապահություն, սակայն ոստիկանությունն էլ իր հերթին պետք է հսկողություն իրականացնի, միայն մեկ կառույցի աշխատանքով հնարավոր չէ արդյունքի հասնել։

Էդմոն Զարգարյանն անդրադառնալով ԱԻ նախարարի հրավիրած արտահերթ նիստին՝ ասաց, որ նախարարը զգոնության կոչ է արել. «Իրավիճակը լուրջ է, պետք է մի աղետ լինի, որ զգաստանանք․ Սա միայն ԱԻՆ-ի գործը չէ, բոլորս պետք է մեր տեղերում լինենք, հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ հնարավոր աղետից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները:

Նախարարը հայտնել էր, որ օգոստոսի 20-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 6796 հրդեհ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4340-ի դիմաց: Երևանում էլ հրդեհների թիվն ավելացել է շուրջ 1000-ով:

Նախարար Ցոլակյանը նշել էր, որ այս թվերը պետք է զգաստացնեն հասարակությանը, իսկ պատկան մարմիններին ստիպեն աշխատել առավել կազմակերպված:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը շեշտել էր, որ ԱԻՆ-ը աղետներին վերաբերող բոլոր դեպքերում ունի ֆունկցիոնալ գործառույթ, բայց մյուս գերատեսչությունները պետք է բարձր արդյունավետությամբ աշխատեն նույն նպատակադրումով, որով էլ պայմանավորված է աշխատանքային խմբի ստեղծումը:

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա Սաուդյան Արաբիան հայտնել է, որ դրոնները հարձակվել են իր նավթ արդյունահանող գործարանների վրա Փաշինյանը Սևանի թերակղզում մասնակցում է ձկան փառատոնին Հայ առաքելական եկեղեցու պատասխանը` BBC-ի հրապարակմանը Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ.ՊԲ Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման առնչությամբ Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին Առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են Ամուլսարի շահագործումը. մասնագետների ասուլիսը՝ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու» «168 ժամ». «Սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես». Մեթյու Բրայզա Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին «Փաստ». «Իմ քայլի» փակ նիստին զգուշացվել է՝ «լյապեր» չտալ «Հրապարակ». Կանանց թեմայով ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»․ Նոր բացահայտում «Փաստ». Իշխանությունը նոր թիմ է հավաքագրում «Փաստ». Որոշ մարզպետներ ծախսեր են անում՝ կորցնելով իրականության զգացումը «Հրապարակ». Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ «Փաստ». Փաշինյանը քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար գործի է դնում ամբոխահաճությունը «Հրապարակ». Ամուլսարի հարցը «կարում» են Ավինյանի վրա «Ժամանակ». Ալեն Սիմոնյանի մերձավորներին մեղադրանք է առաջադրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan