ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում