Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը

Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում