AM | RU
USD
EUR
RUB

Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:

«Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ և մեխանիզմներ՝ փորձելով ոչ միայն հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիա ստանալու աղբյուրները, այլ նաև ցանկանում ենք օգնել մեր փոքր և միջին ձեռնարկատերերին իրենց բիզնեսներում ներառել էներգաարդյունավետ սարքավորումներ և կատարել հավելյալ խնայողություններ»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Կանաչ տեխնոլոգիաների, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքները տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր կազմակերպությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաև նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության բոլոր լուծումների տարածման համար»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին: 

Միջոցառման մասնակիցների կողքին ներկա էին նաև հաջողակ գործընկեր կազմակերպություններ: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը բավական կարճ ժամանակում արդեն իսկ գրանցել է խնայողությունների զգալի արդյունքներ: 

«2019 թվականի հունվարին՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցության արդյունքում, ստեղծել ենք մեր արևային կայանը: Արևային կայանների ստեղծման համար ներդրումները եղել են մոտավորապես 63 միլիոն դրամ և կարող եմ նշել, որ այս 7 ամիսների ընթացքում խնայել ենք մոտ 5 միլիոն դրամ»,- իր խոսքում նշեց ՀԱԷԿՇԻՆ ընկերության ներկայացուցիչ Ասյա Ղազարյանը:

ԱԳԲԱ Լիզինգն ու GEFF-ը Հայաստանում ծրագիրը համագործակցում են 2016 թվականից սկսած՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում «Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը «Փաստ». Երբ «թքած ունեն» օրենքի վրա «Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ «Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում կոռուպցիան շարունակվում է «Հրապարակ». ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները «Ժողովուրդ». Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan