AM | RU
USD
EUR
RUB

Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: ՀՀ Առողջապահության նախարարին

Պարոն նախարար,

Հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու: 

Որոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:

Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամաբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:

Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը:

Բազմիցս եմ փորձել Ձեզ բերել իրականության դաշտ, սակայն՝ ապարդյուն: Վերջին հարցազրույցումս (ինչու հարցազրույցով, որովհետև Դուք միշտ խուսափում եք դեմ առ դեմ խոսելուց) նորից մատնանշեցի խնդիրներ, հորդորեցի ուշադիր լսել նույնիսկ ամենակոշտ քննադատությունը, քանի որ ծափահարությունների ձայնը երբեմն խլացնում է մարդուն, ինչին Դուք նախընտրեցիք պատասխանել Ձեզ հարազատ ոճով՝ խարդավանքներ հյուսելով: Երկու օր է, Ձեր իսկ հրահանգով, առողջապահության նախարարությունից փորձում են կապնվել մեր լավագույն մանկական ուռուցքաբաններին, ովքեր նաև ինձ շատ հարազատ ավագ ընկերներ են և ուսուցիչ, առաջարկելով լինել առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գծով խորհրդատու: Հիանալի հաշվարկ էր, իհարկե, ես երբեք դեմ չէի արտահայտվի նման թեկնածությանը, և Դուք սահուն կազատվեիք Ձեր ուռուցքաբանության գծով խորհրդատուից: Սակայն կար մի մեծ բայց՝ ի տարբերություն Ձեզ և Ձեր շրջապատում հանգրվանած բազմաթիվ դեմքերի, մեզ համար պաշտոններն ու աթոռները երբեք որևէ նշանակություն չեն ունեցել: Եվ Ձեզ ի գիտություն, ես տեղյակ եմ եղել ձեր յուրաքանչյուր զանգից և բառից: Փոխանակ ուղիղ տեքստով ինձ փոխանցեիք Ձեր ցանկության մասին, փորձում էիք աշխատացնել՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Երևի մոռացել էիք, որ առաջին անգամ երբ առաջարկեցիք այդ «պաշտոնը», մերժեցի, համարելով, որ ոլորտում ավելի արժանի թեկնածուներ կան: Եվ միայն այնուհետև համաձայնեցի, միամտորեն հավատալով, որ կարող եմ գործին օգուտ բերել: Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց...

Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն:
Այսքանը!

Գևորգ ԹԱՄԱՅԱՆ

Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար

Հայաստանի բժիշկների միության նախագահ

ՀՀ առողջապահության նախարարություն

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա Սաուդյան Արաբիան հայտնել է, որ դրոնները հարձակվել են իր նավթ արդյունահանող գործարանների վրա Փաշինյանը Սևանի թերակղզում մասնակցում է ձկան փառատոնին Հայ առաքելական եկեղեցու պատասխանը` BBC-ի հրապարակմանը Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ.ՊԲ Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման առնչությամբ Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին Առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են Ամուլսարի շահագործումը. մասնագետների ասուլիսը՝ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու» «168 ժամ». «Սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես». Մեթյու Բրայզա Իլիա Երկրորդն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին «Փաստ». «Իմ քայլի» փակ նիստին զգուշացվել է՝ «լյապեր» չտալ «Հրապարակ». Կանանց թեմայով ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»․ Նոր բացահայտում «Փաստ». Իշխանությունը նոր թիմ է հավաքագրում «Փաստ». Որոշ մարզպետներ ծախսեր են անում՝ կորցնելով իրականության զգացումը «Հրապարակ». Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ «Փաստ». Փաշինյանը քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար գործի է դնում ամբոխահաճությունը «Հրապարակ». Ամուլսարի հարցը «կարում» են Ավինյանի վրա «Ժամանակ». Ալեն Սիմոնյանի մերձավորներին մեղադրանք է առաջադրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan