«Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է

«Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում