Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը

Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու Սևան: Ես 99.9 տոկոսով համոզված եմ, որ վնաս չի հանքի շահագործումը:

Մշտական մոնիթորինգ է իրականացվելու, եթե հանքի կողմից ջրային ռեսուրսներին 0.1 տոկոս վնաս հասցվի, կառավարությունը 90 օր է հատկացնում խնդիրը լուծելու համար, եթե չլուծվի, հանքը փակվում է: Այսինքն՝ կառավարությունն ունի բոլոր լծակները»:

Չնայած բնապահպանների և քաղաքացիների մտահոգություններին, Փաշինյանը պնդեց, որ Ամուլսարի հանքի փորձաքննությունն իրականացած «Էլարդ» ընկերությունը «հեղինակավոր» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում