Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական
19/08/2019 19:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1039 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 362 մարդ (109 կին, 185 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 677 մարդ (203 կին, 185 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայր է վերադարձել Սիրիայի 8 քաղաքացի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում