Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ

Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը ձգտում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ Նյու Ջերսիի նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ:

«Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետև շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել է նա:

«Եթե դուք նկատել եք, նրանք չէին զավթում մեր նավերը, նրանք զավթում էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, և ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն», – նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն Իրանը համեմատել է ԿԺԴՀ-ի հետ և ասել, որ Վաշինգտոնի հետ գործարք կնքելու դեպքում այդ երկիրը կկարողանա հասնել զգալի տնտեսական հաջողությունների:

«Իրանը ևս հսկայական ներուժ ունի, և մենք կարող ենք արդյունքի հասնել շատ արագ, բայց նրանք չգիտեն՝ ինչպես սկսել»,- հայտարարել է նա:

«Նրանք հպարտ ժողովուրդ են, բայց նրանց տնտեսությունը փլուզվում է», – ավելացրել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում