Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ազգային ժողովի մոտ ոստիկանների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ բերվել է ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ի ն հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ըստ ոստիկանության՝ նրանք այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում են: «Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ այս պահին արձանագրություն է կազմվում։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներտ փորձել էին մտնել Ազգային ժողովի բակ, սակայն ոստիկանները փակեցին դարպասները, դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ տեղի ունեցավ նրանց և ոստիկանների միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում