Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին

Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին:

Գործարքի գնալու վերաբերյալ հանգամանքների մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Այո, այո, այո՝ դա կա: Ես ի նակտի ունեմ, որ հաստատել եմ գործարքը: Այն արտոնագրված է»:

«Դա 8 միլիարդ դոլար է: Դա մեծ գումար է, բազմաթիվ աշխատատեղեր»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի Սենատը, բայց ինքն արդեն դրան հավանություն է տվել: Նա նաև վստահություն է հայտնել, որ Թայվանի իշխանությունները պատասխանատվությամբ կմոտենան ամերիկյան կործանիչների կիրառմանը, «այլապես, հավանաբար, մենք դրանք չէինք վաճառի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում