Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել
17/08/2019 15:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Այսօր 15 թռիչք հետաձգվել և 9-ը չեղյալ է համարվել Մոսկվայի օդանավակայաններում։ «Վնուկովո» օդանավակայանում՝ հետաձգվել էր մի թռիչք, «Դովոդեովոյում»՝ 11, իսկ 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգումը 3 թռիչքի էր «կպել»։
Այս մասին գրել է «Վեստին»։
Ըստ աղբյուրի՝ պատճառը «Հիդրոմետ» ծառայության հայտարարությունն է այն մասին, որ մինչև շաբաթ երեկո Մոսկվայում սպասվում է եղանակային «դեղին» մակարդակի վտանգ՝ անձրև և ամպրոպ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում