Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, որ երկիրն այլևս երբեք չի մասնակցելու պատերազմների: Այդ մասին հայտնում է Gazeta-ն:
Հատկանշական է, որ Ճապոնիայի վարչապետն այդ մասին ասել է ՝ ելույթ ունենալով Տոկիոյի կապիտուլյացիայի 74-ամյակին նվիրված հուշահամալիրում:
Նա հիշեցրել է, որ վերջին պատերազմում սպանվել է ավելի քան 3 միլիոն բնակիչ: Ըստ նրա, այժմ Ճապոնիան հավատարիմ է խաղաղությանն ու բարգավաճմանը և հրաժարվում է մասնակցել ցանկացած պատերազմների:
Աբեի խոսքերով, ճապոնական կողմը կաշխատի այլ երկրների հետ և կօգնի երկրներին՝ լուծել ծառացած տարբեր խնդիրները:
Աբեից հետո ելույթ է ունեցել Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն: Նա հույս է հայտնել, որ պատերազմն այլևս երբեք չի կրկնվի:
Հիշեցնենք, որ վերջերս՝ հունիսին, Աբեն պատմական այց կատարեց Իրան, որը վերջին 41 տարիներին Ճապոնիայի վարչապետի առաջին այցն էր Իրան: Այցի նպատակն էր նաև Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածության աճը, որում Ճապոնիան ցանկանում է որպես միջնորդ հանդես գալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում