Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր
15/08/2019 15:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի ուղևորների թվում, որը Մերձմոսկովյան շրջանում այսօր վթարային վայրէջք էր կատարել, կան նաև հայեր։
«Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակել է ուղևորների անունները: A321 ինքնաթիռում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ:
Հրապարակման համաձայն, ինքնաթիռում մասնավորապես եղել են Հակոբյան Ստեփանը, Արստամյան Արթուրը, Արստամյան Էրիկը, Ավետիսյան Կարինան, Դավիդյան Լիանան, Մուրադյան Գալինան, Կագրամանով Արթուրը, Կագրամանով Գրիգորին, Կագրամանով Ագնեսը, Կագրամանով Դիանան, Կագրամանով Միլանան:
Անձնակազմի հմուտ գործողությունների շնորհիվ զոհեր չեն եղել: Վիրավորվել է 23 մարդ, նրանք ստանում են բժշկական օգնություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում