Էս գլխից իմացեք՝ ոչ մեկը չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկը չի պլստալու. Միհրան Հակոբյան

Էս գլխից իմացեք՝ ոչ մեկը չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկը չի պլստալու. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Դատախազության, քննչականի, հատուկ քնչականի և այլ համակարգերի հարգարժան քննիչներ և քրեական գործեր վարողներ, չեք մոռացել չէ՞, որ բոլորիդ հետևից հատ-հատ գալու են, հատ-հատ, և անվանական քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ գործեր կարելու և քաղաքական պատվերով բռնաճնշումներ իրագործելու համար: Եթե կարծում եք, թե վերջում ասելու եք՝ ես փոքր մարդ եմ, հրահանգել են, կատարել եմ… էս գլխից իմացեք, որ չի անցնելու, ոչ մեկ չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկ չի պլստալու, և ոչ մեկի դռան տակ վնգստալը չի փրկելու: Հուսամ հիշում եք, թե ինչ եղավ ստալինյան ռեպրեսիաներն իրականացնողների հետ: Նաև հուսով եմ՝ հիշում եք, թե ձեր աչքի առաջ ինչպես դասավորվեց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ճակատագիրը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում