«Պուտին-Ալիև-Ռոհանի հետաձգված հանդիպումը կանցկացվի առավել հարմար ժամանակ». Իրանի նախագահի աշխատակազմ

«Պուտին-Ալիև-Ռոհանի հետաձգված հանդիպումը կանցկացվի առավել հարմար ժամանակ». Իրանի նախագահի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը, որը նախատեսված էր օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով և կանցկացվի դրա համար հարմար ժամանակ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Փարվիզ Էսմաիլին:

«Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կանցկացվի դրա համար ավելի հարմար ժամանակ»,- ասել է Էսմաիլին՝ միևնույն ժամանակ չնշելով մոտավոր ամսաթիվ:

Ինչպես նախօրեին հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է, այն ավելի ուշ տեղի կունենա: Այդ մասին լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է՝ տեխնիկական պատճառներով», – ասել էր Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում