«Հրապարակ». Իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին

«Հրապարակ». Իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդրական փոփոխություններով իշխանությունները յուրօրինակ «բարտեր» են առաջարկում ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դիմաց աշխատավարձ և սոցերաշխիքներ: Իսկ նախագծում նշված ժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, պատահական չէ ընտրված. իշխանությունների նման շտապողականությունը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրով:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական կառույցներին երաշխավորել է, որ ԵՄ ֆինանսավորման դիմաց Հայաստանը մինչև աշնան սկիզբը կվավերացնի կոնվենցիան: Եվ քանի որ, համաձայն օրենքի, նախքան ԱԺ-ում վավերացումը, ՍԴ-ն պետք է դրա վերաբերյալ գնահատական տա, իշխանությունը մտահոգություն ունի, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել կոնվենցիան՝ տապալելով իրենց ծրագրերը: Այդ պատճառով էլ մինչ այս պահը կոնվենցիան չի ուղարկվել ՍԴ, և ամեն ինչ արվում է, որ մինչ դրա ՍԴ գնալը դատավորների կազմը փոփոխված լինի և կառավարելի»:

Մանրամասները թերթի այօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում