AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Ծանր զրույցի արդյունքում սրտի տագնապով տեղափոխել են հիվանդանոց

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։ Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հերքեց, թե Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, ասաց, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել. «Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում, առաջարկել ենք, որ նոր ձևավորված ստորաբաժանումում համալրեն նախկին տեղին համարժեք տեղը»։

Մեր տեղեկություններով, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների գերակշիռ մասին արդեն կադրերի ռեզերվ են ուղարկել, ԱԺ-ում չգիտեն՝ ինչ սկզբունքով և ովքեր են աշխատելու։ Ավելի վաղ գրել էինք, որ այս փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ այլևս չի ունենա, ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով կկրճատվի, իսկ մյուս աշխատողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կկնքվեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan