Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի տունը՝ հափշտակելով խոշոր գումար

Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի տունը՝ հափշտակելով խոշոր գումար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Shamshyan.com: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Ս. Դավթյանը և հայտնել, որ նույն օրը 3 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ իր բնակարանի մուտքի դուռը բացել, ներս են մտել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում