Թուրքիայում իսլամական տոնն ուղեկցվում է զոհերով և ավտովթարներով

Թուրքիայում իսլամական տոնն ուղեկցվում է զոհերով և ավտովթարներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Իսլամական զոհաբերության տոնը՝ kurban bayram-ը, Թուրքիայում ուղեկցվում է բազմաթիվ ավտոպատահարներով։ Տոնը մեկնարկել է օգոստոսի 11-ից։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Տոնի առաջին երկու օրվա ընթացքում արդեն գրանցվել է 51 ավտովթար, որի հետևանքով զոհվել է 21, վիրավորվել՝ 194 մարդ:

Ավտովթարները գրանցվել են Թուրքիայի Յոզգաթ, Անկարա, Աքսարայ, Քոնիա, Սաքարիա, Ստամբուլ, Դիարբեքիր, Մերսին, Կայսերի, Բոլու, Մանիսա, Սըվաս, Ռիզե, Դյուղջե, Բուրսա և Բարթըն նահանգներում։

Զոհաբերության տոնն ավարտվելու է օգոստոսի 15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում