Զարիֆը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արեւելքը կարող է բռնկել ամերիկյան զենքի առատությունից

Զարիֆը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արեւելքը կարող է բռնկել ամերիկյան զենքի առատությունից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավորարեւելյան տարածաշրջանը կարող Է ցանկացած պահի բռնկել ԱՄՆ-ի կողմից մատակարարված մեծ քանակությամբ զենքի պատճառով: Այս կարծիքը, ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, օգոստոսի 12-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները «տարածաշրջանը հեղեղել են զենքով եւ այն վերածել ծծումբով լի տակառի, որը կարող է պայթել ցանկացած պահի»:

Զարիֆը նաեւ նշել է, որ Պարսից ծոցը նեղ է, եւ որքան շատ են այնտեղ հայտնվում օտարերկրյա նավեր, այնքան այն նվազ անվտանգ է դառնում բոլորի համար»:

Ավելի վաղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել Է Պարսից ծոցի իրադրությունը: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կայացել են Կատարում, նախարարները նաեւ արծարծել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում իրադրության զարգացման շուրջ Պարսից ծոցի երկու հարեւան պետությունների միջեւ մշտական կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտության հարցը:

Զարիֆը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատվություն են կրում այդ տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե արտասահմանյան ուժերը: Պարսից ծոցում պարեկման գծով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին նա նշել է, որ ավելի վաղ ռազմական կոալիցիաները անհաջողության մատնվել: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է, որ Իրանը պատրաստ Է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին:

Նա հավելել է, որ Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող Է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում: Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում