AM | RU
USD
EUR
RUB

Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշարձան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում օգոստոսի 12-ին բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանին և մյուս զինծառայողներին նվիրված հուշարձան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը տեղի ունեցավ Սաշա Գալստյանի ծննդյան օրը. նա կդառնար 23 տարեկան:

Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների հարազատները, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության գաղափարը:

«Սաշայի ծնողների ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որպեսզի այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ դառնա»,- ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ հուշակոթողը մի քանի ամսում է նախագծվել:

Նրա խոսքով՝ հուշարձանի հիմքը հայրենիքն է, իսկ երկու սյունն էլ խորհրդանշում է ժողովրդին, որը երկու ձեռքում խաչն է բռնում որպես հավերժության նշան: Ապրիլյան պատերազմում զոհված բոլոր զինծառայողների անունները գրված են հուշարձանի հենասյուների վրա:

Սաշա Գալստյանի հայրը` Վաչագան Գալստյանը, ում մտահղացումն էր նման հուշարձան կանգնեցնելը, նշեց, որ հուշարձանը, ճիշտ է, իրենց տան առջևում է, սակայն ապրիլյան քառօրյայի բոլոր զոհերի հիշատակն է հավերժացնում։ «Սաշայի ֆիզիկապես կենդանության օրոք ես մեկ տղա ունեի, իսկ նրա ու տղաների զոհվելուց հետո` բոլորն իմն են։ Սաշան մենակ չի արել իր գործը, և ես չէի կարող անել մի բան, որտեղ իր եղբայրների անունները չլինեին։ Միակ բանը, որը պետք է անեմ եզակիորեն իր համար` իր շիրմաքարն է։ Այսօր Սաշան իմ տղան չէ, ազգի տղան է ու նույն ձևով մնացած տղաներն իմն են»,–ասաց նա։ Վաչագան Սարգսյանի խոսքով` ինքը մեկ տղա է տվել զինված ուժերին, վերցրել` 106-ին:

Զոհված Նորայր Գալստյանի մայրը` Նունե Աթաջանյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շնորհակալ է Սաշա Գալստյանի ընտանիքին, որ հուշարձանի միջոցով Սաշայի գլխավորությամբ հավերժացնում են 107 տղայի հիշատակը։

Սաշայի մայրը` Սոֆի Գալստյանը, նշեց, որ տղան իր ծնունդը տոնել շատ էր սիրում ու միշտ խնջույք էր կազմակերպում։ Տիկին Սոֆին նշում է, որ տղայի զոհվելուց հետո երկու տարի ողբով է նշել Սաշայի ծննդյան օրը, սակայն այս տարի այլ կերպ է ամեն ինչ։

«Ես Սաշին խոսք եմ տալիս, որ այսուհետև իր ծնունդներն ուրախ եմ դիմավորելու, քանի որ նա կա»,–ասաց տիկին Սոֆին։

Հուշարձանը կյանքի է կոչվել Սաշայի հոր, նրա ընկերների ու Գալստյանների ընտանիքի բարեկամ Խորեն Քոթանջյանի աջակցությամբ։

 

Լրահոս
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan