AM | RU
USD
EUR
RUB

Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար. ՀՊՏՀ դասախոս

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դասախոս Արմեն Կարախանյանը պնդում է, որ բուհի դասախոսների մրցույթն անցկացվել է օրենքի ու կարգերի խախտումներով։

«Եթե նայեք այդ մրցույթի մասնակցության համար նախատեսված չափանիշները, կտեսնեք, որ դրանց մեծ մասը սուբյեկտիվ են, և ընտրությունը կատարվել է սուբյեկտիվ։ Այդ չափանիշների մի մասն էլ մասնագիտական հմտությունների հետ կապ չունեն», - Aysor.am-ին ասաց Կարախանյանը։

Նրա խոսքով, եթե այդ մրցույթը սուբյեկտիվ չէր, թող փակ դռների հետևում չանցկացնեին։

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ դատի են տվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին հայտարարում է, որ մրցույթներ նախկինում նույնպես անցկացվել են, սակայն կրել են ձևական բնույթ։ Ավելին՝ նախկինում բուհում գործել են խմբավորումներ, որոնք գործունեություն են ծավալել ելնելով սեփական նեղ խմբային շահերից։

Դիտարկմանը, թե ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ նախկինում գոյություն ունեցած ընտրության համակարգն առավել սուբյեկտիվ էր՝ այս կամ այն ամբիոնից դասախոսներին ասել են՝ «դու այսքան ժամ ունես, մյուսն՝ այսքան», Կարախանյանն արձագանքեց.

«Ոչ մեկ չի ասում՝ նախկին համակարգը լավն էր, կատարյալ էր, թերություն չուներ։ Զարգացումը միշտ էլ գնում է, բարեփոխումներն անհրաժեշտ են, մենք բազմիցս նշել ենք, որ այդ բարեփոխումները պետք է լինեն օրենքի սահմաններում»։

Կարախանյանն ինքը չի մասնակցել մրցույթին և հիմա հույս ունի, որ սեպտեմբերից կշարունակի աշխատել բուհում։

«Ես հույս ունեմ, որ մենք սեպտեմբերից աշխատելու ենք բուհում, ինքը (նկատի ունի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին-խմբ.) չի աշխատի բուհում։ Այդքան կեղծիքներ, որ արել է՝ ինչպե՞ս կարող է աշխատել», - ասաց Կարախանյանը։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը Կարախանյանի ուսանողն է եղել, ավելին՝ նրան սիրել ու հարգել է և այժմ թշնամական վերաբերմունք չունի նրա նկատմամբ։ Բայց, ասաց, ռեկտորի պաշտոնակատարի վերջին գործողությունները «օրենքի սահմաններից դուրս են»։

«Ես մտել եմ իր մոտ ու ասել եմ՝ հակաօրինական բաներ ես անում, ինքն էլ ասել է՝ անում եմ, որ դուք բողոքեք», - նշեց Կարախանյանը։

Անդրադառնալով Հայրապետյանի ատենախոսության թեմային, որի մասին նա այսօր խոսել էր ասուլիսում, Կարախանյանն ասաց.

«Այսօր տարածվել էր ռեկտորի պաշտոնակատարի գաղտնի ընդդիմախոսների մի հայտարարություն, որտեղ նշվում է, որ Հայրապետյանն իր ատենախոսության մեջ ոչ միայն տեսական հատվածն է պարունակում այլ նյութեր, այլ նաև գիտական արդյունքն է վերցված եղել»։

Կարախանյանի խոսքով, եթե բուհի մասին մտածող մարդ լիներ ռեկտորի պաշտոնակատարը, այս ամենից ելքը կգտներ, քանի որ դա նրա պատասխանատվությունն է։

«Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար, քանի որ ես իմ կյանքի 25 տարին անցկացրել եմ այդ բուհում՝ չհաշված ուսանողական տարիներս։ Այնտեղ զբաղեցրել եմ վարչական պաշտոններ ու մեծ ներդրում եմ ունեցել բուհի զարգացման գործում։ Մի քանի տարի աշխատողը ու միայն սեփական ամբիցիաներ բավարարողը պիտի մտածի հենց բուհի մասին։ Ինձ համար դա ցավալի խնդիր է։ Ես ամենասկզբից ասել եմ՝ այստեղ հաղթող ու պարտվող չի լինելու, այստեղ հաղթողը մեկն է՝ համալսարանը», - ասաց դասախոսն՝ ընդգծելով, որ թույլ չի տա ոմանք ոտնահարեն իր իրավունքները։

Լրահոս
«Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կողմ հանքի շահագործմանը. փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan