Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ԲԴԽ-ի դիմաց. ՈՒՂԻՂ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ԲԴԽ-ի դիմաց. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների նկատմամբ իրականացվում է ճնշում և անօրինական գործողություններ։

Բողոքի ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ են անում տեր կանգնել իրենց լիազորություններին և ապահովել դատական համակարգի անկախությունը։

Նրանք ԲԴԽ նախագահին կոչ արեցին իջնել իրենց մոտ։

«Կփորձենք մեզ անհանգստացնող հարցերը ներկայացնել իրենց, լսել պատասխաններ և հասկանալ, թե որն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները փորձում են ամբողջ դատական համակարգի նկատմամբ կիրառել ապօրինի մեթոդներ և գործիքակազմ, որպեսզի ճնշեն դատական համակարգին», – հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում