AM | RU
USD
EUR
RUB

Պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ատենախոսության մեջ արտատպումների առկայության մասին հայտարարություններին, չի բացառել, որ եղել են խնդիրներ ու հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից և այդ կապակցությամբ նունիսկ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք նաև հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։

Դա էր հաստատել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Վերջինը օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։ Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր»։

Այսօրվա ասուլիսում Հայրապետյանն ընդունեց, որ իր ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։ «Ցավոք, մեր երկրում չկա կարգ այն մասին, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կամ այլ մարմին կարող է հետադարձ ուժով զրկել անձին գիտական աստիճանից։ Բայց այստեղ էականն այն է, որ ոչ միայն այդ գործընթացը հնարավոր չէ, այլև ես ինքս եմ եմ դրա մասին խոսել, ԲՈԿ-ի նախագահին ասել՝ քանի որ նախկինում եղել է անորոշ իրավիճակ, մարդիկ հազարավոր ատենախոսություն են պաշտպանել զրոյական գիտական արժեքով, չեն դրվել հստակ պահանջներ, պետք է կարգ մշակել, որի համաձայն նախկին ատենախոսները, համարելով եղած օրինաչափությունները սխալ, սեփական կամքով հրաժարվեն իրենց գիտական աստիճանից։ Սա ինձ համար միակ լուծումն է», - հայտարարեց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ ինքը պատրաստ է հրաժարվել գիտական աստիճանից։

Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ իր դեմ «ատենախոսական դիվերսիա» է իրականացվում, մինչդեռ դրա հեղինակների ատենախոսությունների գիտական արդյունքը «ամբողջությամբ արտագրած է»։

«Իմ ատենախոսության գիտական արդյունքը 100 տոկոսով իմն է, ամբողջությամբ իմն է, նրանք ֆիքսվել են միայն տեսական հատվածում հղումների բացակայության վրա։ Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում։ Ես երբևէ չեմ բացառել ու չեմ բացառում, որ իմ ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։ Դրանք են եղել պատճառը, որ պնդում եմ՝ կարգի առկայության դեպքում, սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից, այն պարագայում, երբ իմ գիտական հոդվածները տպագրվում են մի շարք հեղիանակավոր շտեմարաններում, այն դեպքում, երբ ընդդիմախոսները մեկ նման հոդված չեն կարող ցույց տալ», - հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացնում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. Լուսանկարներ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին «Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ «Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր «Փաստ». Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները «Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին «Փաստ». Ընտրական հանձնաժողովները՝ իշխանության «խոշորացույցի» տակ. հավատարիմ կադրեր են փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan