Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա։

Արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում