AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանի «նվերը» ռուսաստանաբնակ հայերին

 

Ստեփանակերտում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը ստվերեցին Ռուսաստանից ստացվող մտահոգիչ լուրերն այն մասին, որ Սոչիի օդանավակայանի տնօրինությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների հանդեպ։ Սոցիալական ցանցերն ու լրատվական դաշտը ցնցած այդ խնդիրը հմտորեն շրջանցվեց ՀՀ իշխանությունների կողմից, որոնք բավարարվեցին մեկ հայտարարությամբ այն մասին, որ Ռուսաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են Սոչիի օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցների հետ։ Վերջ։ Խնդիրը հարթելուն ուղղված այլ փորձի կամ միջամտության մասին որևէ լուր դաշտում չկա։ Ու թեև չեմ բացառում, որ ինչ-որ քայլեր այնուամենայնիվ ձեռնարկվում են, փաստը մնում է այն, որ ոչ պաշտոնական կամ անձնական կապերի ոլորտում հայ-ռուսական հարաբերություններում խոր ճգնաժամ կա։

Անցնող մի քանի օրվա ընթացքում մենք այդ փաստի մի քանի դրսևորումների ականատեսը դարձանք։ Սոչիի օդանավակայանում աշխատող մեր հայրենակիցների մասին լուրերին հետևեց մեկ այլ տեղեկություն այն մասին, որ ռուսական «Պոբեդա» լոուքոստերը դադարեցնում է Գյումրի-Մոսկվա չվերթները։ Պատճառը, ըստ ընկերության ներկայացուցիչների, վառելիքի թերլիցքավորումն է։ Ու թեև Հայաստանի պատկան մարմինները նշում են, որ խնդիրն արդեն լուծված է ու Գյումրի-Մոսկվա չվերթին այլևս ոչինչ չի սպառնում, այնումանեյանիվ «Պոբեդա»-ի ներկայացուցիչները շարունակում են երաշխիքներ պահանջել, որ վառելիքի թերլիցքավորում այլևս չի լինի։ Նկատենք, որ այս դեպքում ևս բոլոր հարցերը դարձան հանրության սեփականությունը մեկ պարզ պատճառով, որ աշխատանքային ընթացակարգերով հայկական ու ռուսական կողմերը չկարողացան խնդրին լուծում տալ։

Եվ սա վերաբերվում է հայ-ռուսական հարաբերությունների գրեթե բոլոր ուղղություններին։ Չնայած այն փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մինչ օրս չկա նաև Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների որևէ արդյունք։ Պարբերաբար խնդիրներ են առաջանում Վերին Լարս անցակետում, հայ վարորդները ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի տարածքում և այլն, և այլն։ Այսինքն, Հայաստանում իրականացված հեղաշրջումից հետո հայ-ռուսարական հարաբերություններում որևէ խնդիր չի լուծվել։ Ավելին՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցող գործիչներին ՀՀ բարձր պաշտոններին նշանակելու և այլ հարցերում Փաշինյանի՝ մեղմ ասած, ոչ հեռատես քաղաքականության պատճառով, այդ խնդիրները Ռուսաստանի հետ հարաբերություններում շատացել են։ Եվ դա անմիջական անդրադարձ է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանում բնակվող մեր միլիոնավոր հայրենակիցների վրա։

Պաշտոնական հայտարարությունների մակարդակում այս ամենը, իհարկե, չի երևում։ Եթե կարդանք երկու երկրների ղեկավարների, արտգործնախարարների հայտարարությունները, ապա ամեն ինչ շատ լուսավոր է թվում։ Միմյանց ուղղված շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, պատմական ժառանգության արժևորում, տնտեսական աճի ցուցանիշներ և այլն, և այլն։ Բայց արդյո՞ք Հայաստանը կարող է բավարարվել այդքանով։

Մեկ պարզ օրինակ։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ այսուհետև Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսաստանյան գներով։ Կարծում եմ՝ անիմաստ է բացատրել, թե ինչպիսի առավելություններ տվեց այդ որոշումը Հայաստանին զենք զինամթերքի ոլորտում իր հիմնական մրցակցի՝ Ադրբեջանի նկատմամբ, որը մինչ օրս ռուսական զենքը գնում է միջազգային շուկայում ձևավորված գներով։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ բավարա՞ր է արդյոք դա մեր ռազմական կարիքները բավարարելու համար։ Իհարկե ոչ։ Ու ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ չհամոզեր Պուտինին Հայաստանին էլ ավելի էժան, անգամ ձրի ռազմական տեխնիկա ու զինամթերք տրամադրել։ Եվ ահա այսպիսի շփումները շատ ավելի կարևոր ու արդյունավետ են։ Ցավոք, հայ-ռուսական հարաբերություններում դրանք այսօր չկան։

Դրա համար կարևոր չէ, թե ինչ ենք կարդում պաշտոնական հաղորդագրություններում։ Դրանք երկու երկրների հարաբերությունների այլ հարթությունում են։ Ոչ այնտեղ, որտեղ ստեղծվում կամ լուծվում են խնդիրներ։ Իսկ ահա երկրորդ այդ կետում՝ ոչ ֆորմալ հարաբերություններում, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամն ակնհայտ է։ Այդ պատճառով են Սոչիի օդանավակայնում հայերին ազատում աշխատանքից։ Այդ պատճառով է մեր տնտեսության զարգացման համար խոչընդոտներ ստեղծվում։ Այդ պատճառով է նվազում երկրի պաշտպանողականության աստիճանը։ Ու այդ պատճառով են ուրիշ՝ նույնքան տհաճ զարգացումներ հասունանում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ինչու Փաշինյան-Սահակյան հանդիպմանը չեն տեղադրել Արցախի դրոշը Կա ընդամենը մեկ բան, որ արել է Մոնթեն ու չի արել Վիտոն ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների Եթե Ադեկվադները կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն Դու արժանի չես սրան, Երևան... Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է պատրաստ լինեն հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է Մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Վրաստանի վարչապետ Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ) Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը.Ուղիղ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan