Սիրիայում 100 հազար մարդ առևանգվել է կամ անհետ կորել

Սիրիայում 100 հազար մարդ առևանգվել է կամ անհետ կորել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի անդամները կոչ են անում վերջ տալ Սիրիայում անազատության մեջ գտնվողների նկատմամաբ բռնությունների անպատժելիությանը։

Կազմակերպության պաշտոնական էջում նշվում է, որ Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են հակամարտության զինված կողմերի ձեռքերում, նրանք պահվում են գաղտնի բանտերում արտաքին աշխարհի հետ առանց որևէ կապի։ Շատերը զոհ են դառնում արտադատարանական պատիժների։ Նրանց մարմինները թաղվում են անհայտ գերեզմաններում։

Անհայտ կորածաների հարազատներն ապրում են ծանր անորոշության մեջ՝ ոչինչ չիմնալաով իրենց հարազատների ճակատագրերի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում