«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի հայտարարությունը անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար

«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի հայտարարությունը անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախօրեի հայտարարությունը՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով 2020 թվականի փետրվարին հատուկ խումբ ձևավորելու մասին, անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի: Ոչ ոք տեղյակ չէ նաև, թե ինչ ձևաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից առանձին աշխատանքային խմբով:

Հետաքրքիր է, որ այդ մտադրության մասին անգամ տեղյակ չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ: Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետևել, չեմ կարող մեկնաբանել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում