ՀՀ նախագահն Արթուր Մկրտչյանին նշանակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ նախագահն Արթուր Մկրտչյանին նշանակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում