Ղրղզստանի խորհրդարանը կոչ է արել երկրում արտակարգ դրություն հայտարարել

Ղրղզստանի խորհրդարանը կոչ է արել երկրում արտակարգ դրություն հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հրավիրած արտահերթ նիստում Ղրղզստանի խորհրդարանն առաջարկում է երկրում արտակարգ դրություն մտցնել հանրապետության ողջ տարածքում։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի նախկին նախագահին ձերբակալելու համար երրորդ գրոհն է սկսվել։ Ականատեսների վկայությամբ, հնչել են կրակոցներ, գործի են դրվել ձայնապայթուցիկներ։

Հիշեցնենք, որ առաջին գրոհը սկսվել է օգոստոսի 7-ի երեկոյան, սակայն նախկին նախագահի կողմնակիցներին հաջողվել է այն ետ շպրտել։ Դրա հետևանքով մոտ վեց տասնյակ մարդիկ են տուժել, հատուկ ջոկատային է զոհվել։ Երկրորդ գրոհը սկսել է օգոստոսի 8-ի գիշերը, այն նույնպես հաջողությամբ չի պսակվել։

Վերջին տվյալներով բախումների հետևանքով 79 մարդ է տուժել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում