ԲիԲիՍի-ն «լծվել է ներհայաստանյան հարցեր լուծելու» գործին

ԲիԲիՍի-ն «լծվել է ներհայաստանյան հարցեր լուծելու» գործին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ժամեր առաջ ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունում հրապարակվել է «Ո՞վ է կրակել ցուցարարներին Երևանում 2008 թվականին. նախաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը» վերտառությամբ հոդվածը, որում խոսվում է Մարտի 1-ի գործի քննությանն առնչվող մի շարք փաստաթղթերի մասին: Հոդվածում նաև մի շարք փորձագետներ են կարծիք հայտնում գործի վերբերյալ: Թեմայի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանի հետ.

«Գուցե այս պահին քիչ տրամաբանական թվա եթե ես հիշատակեմ օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ Նիկոլ Փաշինյանի ելույթից մեջբերելով նրա կողմից առաջարկվող կոնսենսուսներից հատկապես 3րդը, համաձայն որի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ` պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը:

Հիմա բացատրեմ թե որտեղ է կապը կոնսեսնսուս 3-ի և ԲիԲիՍի-ի հայտնի հոդվածի միջև: Հոդվածում տեղ գտած ինֆորմացիան, ներկայացվող հիմնավորումները, վարկածները (անկախ դրանց դրանց հավաստի կամ կեղծ լինելուց), չէր կարող հասանելի լինել առանց իրավապահ մարմինների կողմից թույլտվության: Կամ կարող ենք դիտարկել վատագույն սցենարը՝ այն է. եղել է ինֆորմացիայի արտահոսք:

Իսկ հիմա հարց է առաջանում, ո՞վ է զբաղվում այս խնդրով և արդյո՞ք սա կարելի է համարել կոնսենսուս 3-ի խախտում և հետևաբար կարելի՞ է ակնկալել Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությունը»:

Միքայելյանը նաև նշեց, որ ԲիԲիՍի-ն արևմտյան հիմնական լրատվամիջոցներից մեկն է, որը տվյալ պահին «լծվել է ներհայաստանյան հարցեր լուծելու» գործին: «Ավելի քան պարզ է, որ այս ամենը հանգիստ կարելի է դիտարկել կոնսենսուս 3-ի համատեքստում: Բայց հիմա մեզ պետք է հասկանալ թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարված կոնսեսնսուս 3-ը արդյոք որևէ անդրադարձ կունենա այս ամենի վրա:

Իսկ եթե մի պահ պատկերացնենք, որ սա արտահոսք չի, ապա այստեղ մի ուրիշ շփոթ ու հարցակույտ է առաջանում. ինչպե՞ս են աշխատում անվտանգության ծառայությունները, որ անհատ լրագրողը կարող է փակ ինֆորմացիա ձեռք բերել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում