ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում