Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով սպանվածների թիվը հասել է 80-ի

Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով սպանվածների թիվը հասել է 80-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում: Այս գործողությունների հետևանքով մինչ օրս, ընդհանուր առմամբ, սպանվել է 80 զինյալ:

Թուրքական զինված ուժերի կողմից մայիսի 27-ից իրականցվում է «Մագիլ» (Pençe) անունը կրող ռազմական գործողությունը, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում