Թուրքական ինքնաթիռները 53 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը

Թուրքական ինքնաթիռները 53 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները 53 անգամ խախտել են հունական օդային սահմանը:

Էրմենիհաբերի հաղորդմամբ, Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է.

«Օգոստոսի 5-ին թուրքական 12 ինքնաթիռ, որից 10-ը` F-16, իսկ 2-ը CN-235 տեսակի ռազմական բեռնափոխադրող, Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան ուղղությամբ 53 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային սահմանը: Բացի այդ երկու դեպքերում էլ հունական և թուրքական ինքնաթիռների միջև օդային թվացյալ պատերազմ է տեղի ունեցել»:

Բացի գլխավոր շտաբի հայտարարությունից, թեմային անդրադարձել է նաև ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը:

«Sputnik»-ի փոխանցմամբ` Թուրքիային պատկանող ինքնաթիռները Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտում խախտել են օդային սահմանը և 6 ինքնաթիռով զենք տեղափոխել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում