Ռոհանի. Իրանի հետ պատերազմը կդառնար «բոլոր պատերազմների մայրը»

Ռոհանի. Իրանի հետ պատերազմը կդառնար «բոլոր պատերազմների մայրը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ իր երկրի հետ պատերազմը կդառնար «բոլոր պատերազմների մայրը»:

«Իրանի հետ խաղաղությունը՝ ցանկացած խաղաղության մայրն է, Իրանի հետ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը, կրկնում եմ՝ խաղաղություն՝ խաղաղության դիմաց», – РИА Новости-ն մեջբերում է Ռոհանիի խոսքերը:

Նա նշել է՝ եթե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Իրանի հետ, ապա սկզբում պետք է վերացնի հակաիրանական պատժամիջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում