Չինաստանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հրթիռների տեղակայմանը

Չինաստանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հրթիռների տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Պեկինը խորապես անհանգստացած է միջին հեռահարության հրթիռների մշակման և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանց տեղակայման վերաբերյալ Վաշինգտոնի մտադրություններով, փոխանցում է ТАСС-ը։

Նշվում է, որ չինական կողմը մտադիր չէ լուռ մնալ իրադարձությունների նման զարգացման պարագայում:

«Մենք ստիպված կլինենք պատասանել Միացյալ Նահանգների կողմից հրթիռների մշակման և աշխարհի այդ կետում դրանց տեղակայմանը», – հայտարարել են ՉԺՀ ԱԳՆ սպառազինության վերահսկողության դեպատամենտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում