Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունները նոր փուլ են թևակոխելու
06/08/2019 15:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Հարկ եղած դեպքում բանակցելով, հարկ եղած դեպքում փափուկ ուժի կիրառմամբ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը»,– նշել է Էրդողանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում