Դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի

Դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Փիլոսյանի մերժել է Դանիել Իոաննիսյանի՝ ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300.000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջը։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է վճիռը։ Ըստ դրա, դատարանին ներկայացրած հայցադիմումով Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նարեկ Բորիսի Մալյանը 07.01.2019 թվականին իր ֆեյսբուքյան էջով «Live» հավելվածի միջոցով կատարել, հրապարակել է ուղիղ հեռարձակմամբ տեսանյութի ներբեռնում www.facebook.am սոցիալական կայքի իր օգտահաշիվ, որով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանի հասցեին, որն էլ արատավորվել է հայցվորի անձն ու արժանապատվությունը հանրության մոտ:

«Մասնավորապես պատասխանողը ֆեյսբուքյան իր օգտահաշվում տեղադրված 22 րոպե 43 վայրկյան տևողությամբ տեսանյութավ սկսած տեսանյութի 14-րդ րոպե 44-րդ վարկյանից՝ կատարել է հետևյալ արտահայտությունը՝ վիրավորանքը.

«(…) սույնով, այս վիդեոյով, որովհետև ինձ Դանիել Իոաննիսյանը ասաց, որ «եթե դու բան անես, գիտես ինչ կլինիե, հա գիտեմ Դանիել ջան, սպառնում ես ինձ, որ դատի ես տալու, ուրեմն սույնով, սույն տեսանյութով ես փաստում եմ, որ Դանիել Իոաննիսյանը ստախոս է:

Այնուհետև՝ նույն տեսանյութի 15-րդ րոպեի 48-րդ վայրկյանից սկսած պատասխանողը շարունակել է կատարել հետևյալ արտահայտությունը՝ վիրավորանքը.

«(…) Ես, սույնով, այս տեսանյութով, ես փաստում եմ, որ Դաբիել Իոաննիիսյանը ստախոս է: Ցանկացած մարդ այս տեսանյութը դիտելուց հետո Դանիել Իոաննիսյանին դիմելուց կարող է ազատ, անկաշկանդ ավելացնի «ստախոսե բառը իրա անունից առաջ և հղում անի իմ այս տեսանյութին և ինձ: Ցանկացած մարդ, Ձեզ ոչ մեկ դատի չի տա, ինձ հղում արեք, ասեք՝ Մալյան Նարեկն ա ասել, մենք էլ կրկնում ենք, Մալյան Նարեկին թող դատի տան: Իրավաբանության մեջ դա կոչվում է ռեգրեսիվ հայց, այսինքն, եթե Ձեր վրա հայց բացեն, որ դուք եթե ասեք Դանիելին ասեք ստախոս, դուք կարող եք ռեգրեսիվ հայցով իմ վրա ուղղեք էտ հայցը, որտեվ աղբյուրը ես եմ: Էս վիդեոն, կարող եք սեյվ անել, չնայած դրա կարիքը չկա, էս վիդեոն միշտ մնալուա իմ պատին, ես դա խոստանում եմ, չի հեռացվելու էս վիդեոն: Եթե դատարանի պահանջ չլինի, իհարկե: Եթե դատարանի պահանջ կլինի, էտ ժամանակ կտեսնենք, հլը ով ում, ու ինչ, ինչ վճիռ կլինի էս մասով»,-նշել է հայցվոր կողմը։

Պատասխանող կողմն էլ դիրքորոշում է հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները, ըստ հայցվորի, կատարվել են 2019 թվականի հունվարի 7-ին /մեկամսյա ժամկետը լրանում է 07.02.2019 թվականին/, ուստի խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:

Դատարանը վճռել է մերժել Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Բորիսի Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300,000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի մասին, մերժել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին մեկ ամսվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում