Փաշինյանին Ստեփանակերտի հանրահավաքում դասալիք են անվանել (տեսանյութ)

Փաշինյանին Ստեփանակերտի հանրահավաքում դասալիք են անվանել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, 7or.amԱյսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բեմից ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրահավաքի մասնակիցներից մեկն անվանել է դասալիք և պահանջել է հեռանալ Արցախից։

«Պարոն դասալիք վարչապե՛տ, իմ հերոսի հողում եք դուք, իրավունք չունեք պահել փակի տակ, հերոս Քոչարյանի հողում եք դուք գտնվում, իջե՛ք բեմից։ Հերոս Քոչարյանի հողից դո՛ւրս արի։ Հերոսիս ես փակել»,-մի կին վանկարկել է Փաշինյանին՝ հավելելով՝ Ազատությո՛ւն նախագահին։

ՀՀ վարչապետին ուղղված նմանատիպ բազմաթիվ վանկարկումներ ևս հնչել են հանրահավաքի ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում