«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը երթ է իրականացնում՝ հանուն աշխատատեղերի պահպանման. ուղիղ միացում Ալավերդուց

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը երթ է իրականացնում՝ հանուն աշխատատեղերի պահպանման. ուղիղ միացում Ալավերդուց

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱյս պահին «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը խաղաղ երթ է իրականացնում իրենց խոսքով հանուն մեր տարածաշրջանի ամենամեծ աշխատատեղի պահպանման:

Նախաձեռնության անդամներն ասում են, որ որոշ անձիք փորձում են արհեստական խոչընդոտներ ստեղծել ընկերության բնականոն գործունեությունը խաթարելու համար:

Քայլերթին միացել են նաև Ալավեդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, «Թեղուտ» ընկերություն էր այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այցի առիթը ընկերության վերագործարկումն էր: Կառավարությունը նախորդ օրը` հուլիսի 8-ին պաշտոնապես թույլատրել էր հանքի տարածքում վերսկսելու աշխատանքները: Շահագործման թույլտվությունը ստանալուց հետո արդեն ամբողջ ծավալով մեկնարկել էր աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում