AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի արցախյան պարտիան. Արայիկ Հարությունյան + Սամվել Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՍամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, որ նրա թիմն ու համակիրները մասնակցելու են այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք հավաքին, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ նման հայտարարությամբ է հանդես եկել նաև արցախյան «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով համակուսակից հայրենակիցներին, համակիրներին և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցել հանրահավաքին։ Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանը միևնույն քաղաքական ծրագրի մասնիկներն են, և այս փաստն արդեն ավելի քան ակնհայտ է։

Կիրառվում է 1992թ. փորձարկված տեխնոլոգիան։ Այն ժամանակ էլ ՀՀ իշխանությունները ցանկանում էին կոտրել Արցախում ձևավորված և իրենց կամքին ընդդիմացող քաղաքական թիմը։ Այն ժամանակ էլ, որպես գործիք ընտրվեց Սամվել Բաբայանը, ով անկասկած շատ խարիզմատիկ ու տարբեր բաների ընդունակ անձնավորություն էր։ 1992թ. «Սամվել Բաբայան» նախագծի հեղինակները Բաբկեն Արարքցյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն էին։ Թվում է՝ այս ողջ սխեմայի մեջ այսօր ընդամենը մի երկու ազգանուն է փոխվել. Արարքցյանին փոխարինել է Փաշինյանը, իսկ Քոչարյանի ղեկավարած թիմին՝ Արայիկ Հարությունյանն ու նրա կողմնակիցները։ Թե ինչ զարգացումներ հետևեցին դրան Արցախում, բոլորին է հայտնի։ Նախագծի քաղաքական թևը հաջողեց, իսկ ահա ուժային հատվածը չդիմացավ իշխանության փորձություններին։ Քոչարյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ Արցախն ընկավ Սամվել Բաբայանի բռնատիրական իշխանության տակ, որի մասին Արցախում մինչ օրս գերադասում են շշուկով խոսել։

Ծրագիրը նույնն է, իսկ միջավայրն ու գործող անձինք, իհարկե, արդեն ոչ։ Բայց այս կարևոր հանգամանքը, կարծես, դուրս է մնացել Փաշինյանի ուշադրությունից։ Վերջինիս, օրինակ, չի անհանգստացնում այն փաստը, որ ի տարբերություն Քոչարյանի, ով արցախյան շարժման կարևոր գործիչներից ու ամենահարգված և սիրված առաջնորդներից մեկն էր, Արայիկ Հարությունյանի վարկանիշն Արցախում աննկարագրելի ցածր է։ Ստեփանակերտում և հարակից գյուղերում չգտա գեթ մեկ մարդու, ով բացասական վերաբերմունք չարտահայտեր նրա մասին։ Բոլորը խոսում են Հարությունյանի արտերի, խանութների, բիզնեսների և մտերիմներին տրված արտոնությունների մասին։ Իհարկե, սա նոր իրողություն չէ Արցախում, բայց եկող գարնանը սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին այդ դժգոհություններն ավելի են սրվել տեղի բնակիչների շրջանում։ Խնդրի մասին տեղյակ էի նաև մինչ Արցախ այցելելս, բայց չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդքան լուրջ է։

Արայիկ Հարությունյանի բացասական վարկանիշը տարածվել է նաև իշխանական ողջ թիմի վրա՝ լուրջ խնդիրներ ստեղծելով Արցախի նախագահի՝ հնարավոր այլ թեկնածուների համար։ Դա է նաև պատճառը, որ տարբեր ծայրահեղ ծրագրեր ունեցող բախտախնդիր ուժեր ակտիվ գործելու պարարտ հող են գտնում Արցախում։ Իհարկե, չի կարելի ասել, որ հասարակական դժգոհությունների միակ մեղավորը Հարությունյանն է, բայց փաստն այն է, որ իր դերը բավական մեծ է, ուստի և թիրախում նույնպես ինքն է։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որը փորձում է շրջանցել Նիկոլ Փաշինյանը, այն է, որ 92 թվականի ձևերն ու մեթոդները այլևս կիրառելի չեն մեր ժամանակներում։ Չկա պատերազմի պատճառով առաջացած թույլ վերահսկելի, անգամ քաոտիկ նախկին իրավիճակը։ Չկան նաև այդ իրավիճակից բխող սպառնալիքները, անհասկանալի ու չբացահայտված զարգացումները և այլն, և այլն։ Հայաստանն ու Արցախը շատ հեռու են գնացել 1992 թվականին տարածված մի շարք արատավոր երևույթներից և փառք Աստծո, որ դա այդպես է։

Եվ երրորդ խնդիրն ինքը՝ Սամվել Բաբայանն է, որը, կարելի է ասել, մեկ մարդ էր 1992-ին և մեկ այլ մարդ՝ հիմա։ Այն ժամանակ նա սիրված հրամանատար էր, լավ զինվոր, իսկ հիմա՝ «շատերին չոքցրած» վատ քաղաքական գործիչ։ Մարդ, ում ռեսուրսները (թե՛ մարդկային, թե՛ ուժային և թե՛ իրավիճակային) շատ ավելի շատ էին անցած դարի վերջում, քան հիմա։ Էլի շատ բաներ կարելի է ասել 1992-ի և 2019-ի Սամվել Բաբայանների տարբերությունների մասին, բայց դեռևս բավարարվենք այսքանով։ Մի բան միայն ավելացնեմ, որ նշված տարբերությունների հետ մեկ տեղ, Բաբայանն ունի մի առանձնահատկություն, որը չի փոխվել անցած՝ գրեթե երեք տասնամյակների ընթացքում՝ նա շատ բաների ընդունակ մարդ է։ Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ հենց այս հանգամանքն է առաջին հերթին հաշվի առել Փաշինյանը՝ կրկին անգամ Բաբայանի օգնությանը դիմելուց առաջ։

Ինչևէ, ՀՀ իշխանությունների քաղաքական շահի տեսանկյունից իրավիճակը բավական պարզ է։ Այսօր էլ մենք կդառնանք այդ իրավիճակի խաղարկման սկզբնամասի ականատեսը. Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջին անգամ կմասնակցեն համատեղ քաղաքական ակցիայի, որոշ բաներ կքննարկեն, հնարավոր է անգամ «դմփ-դմփ-հու» անեն։ Սպասենք տեսնենք։

Այս իրավիճակում ավելի հետաքրքիր են Արցախի իշխանությունների որոշումները։ Կհակադրվի՞ արդյոք Բակո Սահակյանի թիմը Փաշինյանի վերոնշյալ ծրագրին։

Մինչ այս պահը, Արայիկ Հարությունյանից բացի, նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու հայտ են ներկայացրել նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու հերոս Վիտալի Բալասանյանը։ Վերջինս, արդեն պարզ է, հանդես է գալիս ընդդիմադիր գործչի դիրքերից։ Եվ դա սպասելի էր։ Չհաշված Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը՝ Բալասանյանը մշտապես քննադատել է նախագահ Բակո Սահակյանի քաղաքականությունը, մրցակցել նրա հետ անցած նախագահական ընտրություններում։ Աշոտ Ղուլյանին նույնպես չի կարելի դիտարկել որպես իշխանական թեկնածու։ Համենայն դեպս, հիմա։ Նա թերևս տեղավորվում է Արցախի իշխանությունների և ընդդիմության մեջտեղում և ապագայում կարող է դիտարկվել, որպես երկրի զարգացման այլընտրանքային ուղու առաջնորդ։ Արցախում անցկացրած որոշ հանդիպումներիս ընթացքում լսել եմ այդ հնարավորության մասին։ 

Չի բացառվում նաև այլ թեկնածուների ի հայտ գալը։ Օրինակ, խոսվում է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Մարատ Մուսայելյանի և այլոց մասին։

Փաստը սակայն այն է, որ Բակո Սահակյանը դեռևս չի հնչեցրել իր դիրքորոշումն այն մասին, թե ում կցանկանար տեսնել Արցախի նախագահի պաշտոնում իրենից հետո։ Եվ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախի իշխանությունները դեռևս չեն ցանկանում բացել բոլոր խաղաքարտերը՝ սպասելով, որպեսզի սկզբում իրենց նպատակները բացահայտեն ՀՀ իշխանությունները։ Ուստի, պետք է սպասել, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից հետո, քաղաքական պրոցեսներն Արցախում նոր թափ կհավաքեն և հայկական երկրորդ պետությունը կմտնի լիարժեք նախընտրական փուլ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կողմ հանքի շահագործմանը. փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan