Գառնի գյուղի մանկապարտեզի երեխաները ПАЗ մակնիշի ավտոբուսով վթարի են ենթարկվել

Գառնի գյուղի մանկապարտեզի երեխաները ПАЗ մակնիշի ավտոբուսով վթարի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Shamshyan.com: Այսօր, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի ավտոբուսի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով 18 անձ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն, ըստ աղբյուրի, ասել են, որ ավտոմեքենայում եղել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը՝ 25 անձից ավելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում