Արցախի ԱԱԾ-ն Համահայկական 7-րդ ամառային խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի

Արցախի ԱԱԾ-ն Համահայկական 7-րդ ամառային խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Արցախում անցկացվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ։

«Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումը անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ Տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցները առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով:

Սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով»,– ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում