Սիբիրում լայնածավալ հրդեհները լուսանկարել են տիեզերքից

Սիբիրում լայնածավալ հրդեհները լուսանկարել են տիեզերքից

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհները լուսանկարել են տիեզերքից։ Նկարում պատկերված են այրված հսկայական տարածքներն ու ծխի խիտ շերտերը, գրում է korrespondent.net-ը։

Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը հասել է ավելի քան 2,7 միլիոն հեկտարի: Լուսանկարը հրապարկվել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության կայքում։ Լուսանկարում երևում է Երկրի մակերևույթի վրա մուգ գույնի հսկայական բծերը. դա հրդեհված անտառի տարածքն է։

Նշվում է նաև, որ երկրի Գործառնական մոնիտորինգի գիտական կենտրոնում ռուսական տիեզերական համակարգերը հետևում են Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում, Իրկուտսկի շրջանում և Սիբիրի այլ շրջաններում բռնկված հրդեհներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում