AM | RU
USD
EUR
RUB

Բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի բաժանմունքի պետը և օպերլիազորը, արատավորելով սպայի պատիվը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց ծառայողական անհրաժեշտության, պատշաճ հիմքերի և փաստաթղթավորման, 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, շորթել են առանձնապես խոշոր չափերով՝ 20.300 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ կաշառք։ Այնուհետև, իրենց ծանոթի օժանդակությամբ, այդ թվում նաև՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 ԱՄՆ դոլար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են:

Հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan