Զախարովա. Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

Զախարովա. Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին տիրող իրավիճակով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Մենք իսկապես անհանգստացած ենք սահմանին իրավիճակի սրացմամբ, որի հետևանքով հայկական կողմից զինծառայող է սպանվել, երկու կողմերն էլ վիրավորներ ունեն»,-ասել է նա ճեպազրույցում։

Նա ընդգծել է՝ հետագա էսկալացիան անթույլատրելի է, կողմերին զսպվածության կոչ է արել, ինչպես նաև հորդորել, որ զերծ մնան ուժի կիրառումից, քայլեր ձեռնարկեն իրավիճակի կայունացման համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում