Հալեպում ահաբեկիչները դպրոց են հրթիռակոծել

Հալեպում ահաբեկիչները դպրոց են հրթիռակոծել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հալեպի տարբեր շրջաններ երեկ կեսօրին ենթարկվել են ծանր հրթիռակոծության։ «Արևելքին» այդ մասին հայտնել են աղբյուրները։

Ահաբեկիչները հրթիռներ են նետել հատկապես ծայրամասային շրջանների ուղղությամբ։ Հալեպցի լրագրող Քինանա Ալուշին հայտնել է, որ հրթիռներն ընկել են Ալ Զպտիե շրջանում գտնվող մի դպրոց վրա։ Կան զոհեր։ Նախնական տվյալներով, այդ շրջանում գրանցված զոհերի մեջ կա մի երեխա։

Անցած շաբաթներին Հալեպի խաղաղ բնակչությունն ահաբեկիչիների հրթիռների թիրախ էր դարձել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում