«Փաստ». ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջ­նորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, որը որևէ «դոստուպ» չու­նի Կրեմլ

«Փաստ». ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջ­նորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, որը որևէ «դոստուպ» չու­նի Կրեմլ

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցա­խում հակասական արձագանքներ է առա­ջացրել։ Մամուլում գրվել է, որ նա աջակցու­թյուն ունի նաև ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը։

«Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջ­նորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, ում միջոցով էլ անհրաժեշտ աջակցություն է ստացվում։ Սակայն խնդիրն այն է, որ Պետրոսյանը որևէ «դոստուպ» չու­նի Կրեմլ։ Ավելին, նա ջանքեր է գործադրել Կրեմլի որոշ շրջանակների բարեհաճությու­նը ստանալու համար, սակայն չի ստացվել։ Կառլոս Պետրոսյանը ներկայումս ռուսական մեծ ընկերություններից մեկի անվտանգու­թյան պետն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում