Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական խմբի միջնորդությունը:

Որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։

Մինչև որոշման հրապարակումը փաստաբանական խումբը դատարանին տեղեկացրել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված եղել է կրկնակի հետազոտություն, ինչը փաստել է, որ նրա մոտ առկա ծանր հիվանդությունները խորացել են՝ արձանագրվել է կրկնակի բացասական դինամիկա:

Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում